Տոկիոյի հեռուստաաշտարակ
From Wikipedia, the free encyclopedia
Տոկիոյի հեռուստաաշտարակ (ճապ.՝ 東京タワー Տոկիո տավա), հեռուստա և ռադիոհաղորդակցության աշտարակ Տոկիոյի Մինատո շրջանում։ Աշտարակի բարձրությունը 332,6 մետր է։ Կառուցման պահին եղել է աշխարհի ամենաբարձր պողպատե կառույցը։ Ունի ճաղավանդակային կառուցվածք և համաձայն ավիացիոն անվտանգության չափանիշների, ներկված է նարնջագույն և սպիտակ գույներով։ Ներառված է բարձր աշտարակների համաշխարհային ֆեդերացիայի 29 ամենաբարձր օբյեկտների ցանկում, այնտեղ զբաղեցնում է 14-րդ տեղը։ Աշխարհի ամենաբարձր աշտարակների շարքում 23-րդն է։
Տոկիոյի հեռուստաաշտարակ ճապ.՝ 日本電波塔 | |
---|---|
Տեսակ | դիտաշտարակ, Հեռուստատեսային աշտարակ, lattice tower?, ճարտարապետական հուշարձան և տեսարժան վայր |
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Shibakōen? |
Վայր | Shiba Park? |
Հասցե | 東京都港区芝公園4-2-8[1]105-0011 |
Բարձրություն | 332,6 մետր[2][1] |
Հարկեր | 16 |
Վերելակներ | 4 |
Մակերես | 4470,34 քառակուսի մետր, 24 874,87 քառակուսի մետր |
Մասն է | Six Tower Brothers? |
Օգտագործվում է | ռադիոհեռարձակում |
Հիմնադրված է | մայիսի 8, 1957 |
Բացված | դեկտեմբերի 23, 1958[1] |
Հիմնադիր | Hisakichi Maeda? |
Շինարար | Takenaka Corporation |
Ճարտարապետ | Տատյու Նաիտո[1] |
Ճարտարագետ | Նիկկեն Սեկկեի |
Արժեք | 280 000 000 ¥ |
Պարգևներ | |
Ժառանգության կարգավիճակ | Registered Tangible Cultural Property of Japan?[3] |
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք Պաշտոնական կայք |
Կառուցվել է 1958 թվականին։ Ի սկզբանե նախատեսված է եղել Տոկիոյի և Կանտո շրջանի հեռուստատեսային հեռարձակման համար, սակայն երեք տարի հետո ռադիոազդանշանների փոխանցման համար նրա վրա տեղադրվել է ռադիո ալեհավաքներ։ Աշտարակի բարձունքի անտենան օգտագործվել է ճապոնական խոշորագույն NHK, TBS և Fuji Television տելե և ռադիո ալիքների կողմից։ 2011 թվականին ժամանակակից թվային ալիքների համար կառուցվել է ավելի բարձր Tokyo Skytree աշտարակը։
Այժմ աշտարակն առավելապես տուրիստական տեսարժան վայր է և համարվում է Տոկիոյի խորհրդանիշերից մեկը։ Տարեկան ավելի քան 2,5 մլն զբոսաշրջիկ է այցելում տեսնելու աշտարակի հրապարակը, սրահները և թանգարանը։ Բացման պահից աշտարակ է այցելել մոտ 150 մլն մարդ[4]։ Աշտարակի տակ գտնվում է չորսհարկանի վարչական կառույց, որտեղ տեղակայված են թանգարաններ, ռեստորաններ և խանութներ։ 145 մետր բարձրության վրա է տեղակայված երկհարկանի գլխավոր աստղադիտարանը, իսկ այցելուների համար հասանելի փոքր հատուկ աստղադիտարանը գտնվում է 250 մետր բարձրության վրա։ Տոկիոյի հեռուստաաշտարարակը հաճախ դառնում է ֆիլմերի, անիմեների և մանգաների գործողությունների վայր և ցուցիչ է այն բանի, որ իրադարձությունը տեղի է ունենում հենց Տոկիոյում։
Ալեհավաքի գագաթը վնասվել է 2011 թվականի մարտի 11-ին երկրաշարժի հետևանքով։