Տոյոոկա (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Տոյոոկա|豊岡市|Тоёока-си}}, ճապոնական նավահանգստային քաղաք Հոնսյու կղզում՝ Հյոգո պրեֆեկտուրայում, Ճապոնական ծովի ափին։ Կազմավորվել է 1950 թվականի ապրիլի 1-ին երեք գյուղերի միավորման արդյունքում։ 2005 թվականի ապրիլի 1-ից Տոյոոկայի կազմում ներառվել են նաև հինգ ավան (երեքը՝ Կինոսակի գավառակից, երկուսը՝ Իձուսիից)։ 2022 թվականի մարտի 31-ի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 78.348, բնակչության միջին խտությունը կազմել է 110 մարդ/կմ2[2]։ Տեսարժան վայրերից են Իձուսիի ամրոցը, Կինոսակիի ջերմուկները (հանքային տաք ջրերը), նկարիչ Իտո Կիյոնագայի հուշաթանգարանը (伊藤清永美術館):
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տոյոոկա | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Հիմնադրված է | ապրիլի 1, 2005 թ. | ||||
Մակերես | 697,66 կմ² | ||||
Բնակչություն | ▼77 005 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Պաշտոնական կայք | city.toyooka.lg.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Փակել