Տուրմալին
From Wikipedia, the free encyclopedia
Տուրմալին, (սինհալերեն՝ turmali « սարդիոն»), միներալ, օղակաձև կառուցվածքով ալյումաբորասիլիկատ։ Ընդհանուր քիմիական կազմը՝ NaR3Al6[(OH)1+3/ (B03)3Si6O18]։ Եթե R=Fe2+, կոչվում է շեռլ, R = Mg՝ դրավիտ, R = (Li, Al)՝ էլբայիտ և այլն։ Առավել տարածված է շեռլ–դրավիտ անընդհատ շարքը։ Սովորաբար խառնուրդների ձևով պարունակում է K, Fe3+, Cr, Ti, V, Rb։ Տուրմալինի կազմը արտացոլում է նրա առաջացման պայմանները։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է սյունաձև, պրիզմայաձև, ասեղնաձև բյուրեղներ, ձողաձև ճառագայթավոր, թերթավոր, հատիկավոր ագրեգատներ։ Գույնը՝ անգույն, կանաչ, գորշ, վարդագույն, սև, բազմագույն։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 7, խտությունը՝ 3000 – 3250 կգ/մ3։ Տուրմալինը լայնորեն տարածված է գրանիտներում, գրանոդիորիտներում։ Վարդագույն և բազմագույն տարբերակները երկրորդ կարգի թանկարժեք քարեր են։ Մինչև 14-րդ դարը տուրմալինի կարմիր տարատեսակներն հայտնի էին «լալ»[3]:125 անունով։
Տուրմալին | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | Սիլիկատներ |
Բանաձև (կրկնվող միավորը) | (Ca,K,Na,▢)(Al,Fe,Li,Mg,Mn)3(Al,Cr, Fe,V)6 (BO3)3(Si,Al,B)6O18(OH,F)4 [1][2] |
Նույնականացում | |
Գույն | Ամենասովորականը սևն է, բայց կարող է անգույնից մինչև շագանակագույն,կարմիր նարնջագույն, դեղին կանաչ,կապույտ, մանուշակագույն, վարդագույն գունավորումներ ունենալ, նաև երկգույն, եռագույն, հազվադեպ՝ էլեկտրական կապույտ, նեոնային կանաչ |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղի հատկություն | Զուգահեռ, երկարաձգված, ասեղնաձև պրիզմաներ, երբեմն լուսարձակող, հոծ կամ ցրված հանգույցներով (գրանիտի մեջ) |
Բյուրեղային համակարգ | Տրիգոնային |
Թերթականություն | Անորոշ |
Բեկում | Անհարթ, քիչ կոնխոիդալ, դյուրաբեկ |
Դիմադրողականություն | Դյուրաբեկ |
Մոոսի կարծրություն | 7–7.5 |
Փայլ | Ապակենման, երբեմն խեժանման |
Շերտեր | Սպիտակ |
Թափանցիկություն | Կիսաթապանցիկից մինչև անթափանց |
Ձգողականություն | 3.06 (+.20 -.06)[1] |
Խտություն | 2.82–3.32 |
Օպտիկական հատկություններ | Կրկնակի ռիֆրակցիա, միառանցք, բացասական[1] |
Բեկման ցուցանիշ | nω=1.635–1.675 nε=1.610–1.650 |
Երկճառագայթաբեկում | 0.018 −0.040 սովորաբար մոտավորապես 0.020 մուգ գույնի քարերում այն կարող է հասնել 0.040[1] |
Պլեոքրոիզմ |
|
Դիսպերսիա | 0.017[1] |
Ուլտրամանուշակագույն ճառագայթում | Վարդագույն քարերը իներտ են կարմիրի շատ կարճ և մանուշակագույնի կարճ ու երկար ալիքների նկատմամբ[1] |
Կլանման սպեկտր | Խիստ նեղ շերտեր 498նմ, կապույտ և կանաչ քարերում կարմիր գույնի համարյա ամբողջական կլանում մինչև 640նմ, կարմիր և վարդագույն քարերը ցուցաբերում են կլանման 458-451նմ սահմանները[1] |
Ենթակատեգորիա | cyclosilicates? |