Տչև
From Wikipedia, the free encyclopedia
Տչև (լեհերեն՝ Tczew, կոշուբյան բարբառով՝ Derszewo, Dërszewò, գերմաներեն՝ Dirschau), քաղաք Լեհաստանի հյուսիսային մասում՝ պատմական Պոմերանիա երկրամասում, ներկայիս Պոմորյան վոևոդությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի և համայնքի վարչական կենտրոնն է, թեև այդ համայնքից առանձնացված է և համարվում է առանձին քաղաքային համայնք՝ իր զբաղեցրած 22,38 քառակուսի կիլոմետր տարածքով2.[2]: Ընկած է Վիսլա գետի արևմտյան ափին, Գդանսկ քաղաքից մոտավորապես 35 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 60 257[3][4], բնակչության խտությունը՝ 2504.4 մարդ/կմ²[3][4]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տչև | |||||
լեհ.՝ Tczew | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Հիմնադրված է | 1198 թ. | ||||
Մակերես | 22,26 կմ² | ||||
ԲԾՄ | 25±1 մետր | ||||
Բնակչություն | 57 990 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 83-100 à 83-110 | ||||
Ավտոմոբիլային կոդ | GTC | ||||
Պաշտոնական կայք | wrotatczewa.pl(լեհ.) | ||||
| |||||
Փակել