Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերություն
From Wikipedia, the free encyclopedia
Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերություն (ՏԱՆԳ) (անգլերենTransatlantic Trade and Investment Partnership), Եվրոպական միության և ԱՄՆ-ի միջև նախատեսվող ազատ առևտրի համաձայնագիր։
ՏԱՆԳ-ի կողմնակիցները համարում են, որ համաձայնագիրը կբերի բազմակողմանի տնտեսական աճի[1], իսկ քննադատները պնդում են, այն կբերի կորպորացիաների իշխանության աճի և կբարդացնի կառավարությունների միջոցով տնտեսության կարգավորումը հանուն ընդհանուր բարօրության[2]։ ԱՄՆ կառավարությունը ՏԱՆԳ-ը դիտարկում է իբրև Տրանս–խաղաղօվկիանոսյան գործընկերության լրացում[3]։
Այն բանից հետո, երբ 2014 թվականի մարտին նախագծի մասին տեղեկատվության արտահոսք եղավ[4], Եվրոպական Կոմիսիան հասարակական քննարկումներ սկսեց համաձայնագրի որոշ կետերի վերաբերյալ, իսկ 2015 թվականի հունվարին հրապարակեց համաձայնագրի կարճ նկարագրությունը[5]։