Տրոցկու սպանություն
From Wikipedia, the free encyclopedia
Լև Դավիդի Տրոցկին, ռուս հեղափոխական, ԽՍՀՄ նախկին նարկոմ, Չորրորդ ինտերնացիոնալի հիմնադիր, սպանվել է 1940 թվականի օգոստոսին Մեքսիկայում։ Սպանությունը կատարել է Իսպանիայից ԽՍՀՄ ՆԳԺԿ գործակալ Ռամոն Մերկադերը, որը Տրոցկու շրջապատում հայտնվել է նրա կողմնակից մարքսիստի անվան տակ։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
1940 թվականի օգոստոսի 20-ին Մերկադերը, լինելով Տրոցկու տանը, նրան վնասվածք է հասցրել ծոծրակին ալպինիստական լեդոբուրով, որից Տրոցկին հաջորդ օրը մահացել է։ Մերկադերը գործել է ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի հանձնարարությամբ, որի նկատմամբ Տրոցկին ընդդիմանում էր։ «Բադ» անվանումով Տրոցկու սպանության գործողությունը ղեկավարել են ՆԳԺԿ-ի աշխատակիցներ Պավել Սուդոպլատովը և Նաում Էյթինգոնը։ Սպանությունից կարճ ժամանակ անց Մերկադերը հեռակա կարգով պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Տրոցկու սպանության համար Մերկադերը Մեքսիկայում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել 1961 թվականին, որից հետո տեղափոխվել է Կուբա և ԽՍՀՄ, որտեղ պարգևատրվել է նաև Խորհրդային Միության հերոսի կոչումով։