Ցայդամի հարթավայր
From Wikipedia, the free encyclopedia
Ցայդամի հարթավայր՝ տեկտոնական իջվածք Կենտրոնական Ասիայում, Չինաստանում։ Երկարությունը մոտ 700 կմ է, լայնությունը՝ 100-300 կմ, բարձրությունը՝ ծովի մակերևույթից 2600–3000 մետր[1]։ Տարեկան տեղումները 25-50 մմ են, արևելքում՝ մինչե 150 մմ։
Արագ փաստեր Ցայդամի հարթավայր, Տեսակ ...
Ցայդամի հարթավայր | |
---|---|
Տեսակ | տարածաշրջան, ավազան և WWF ecoregion? |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | Չինաստան |
Վարչատարածք | Ցինհայ և Haixi Mongol and Tibetan Autonomous Prefecture? |
Կազմված է | Qarhan Playa? |
Փակել
Բուսածածկույթը՝ կիսաանապատային-տափաստանային[2]։ Հանդիպում են ավազաբլուրներով, թաքիրներով տարածքներ, աղի ճահճուտներ, աղի լճեր[3]։ Տարածքին բնորոշ է մերձարևադարձային կլիմայի լեռնային, ծայրահեղ չոր տարբերակը։
Կան երկաթի հանքաքարի, քարաղի, կալիումի, բորի, ածուխի, նավթի հանքավայրեր[4]։
Ցայդամ անվանումն ունի մոնղոլական ծագում և բառացի թարգմանած՝ նշանակում է արև։