Ցայտնոտ
From Wikipedia, the free encyclopedia
Ցայտնոտ (գերմ.՝ Zeit (ցայտ) — ժամանակ և գերմ.՝ Not (նոտ) — կարիք), շախմատի, շաշկու և սեղանի այլ խաղերում՝ քայլերի վրա մտորելու համար ժամանակի սղություն, որը պաշտոնական մրցաշարերում կանոնակարգվում է։ Այս բառեզրը հայտնվել է շախմատային մրցաշարերում ժամանակի սահմանափակում մտցնելուց հետո։ Հետագայում այն սկսեց կիրառվել նաև սեղանի այլ խաղերում։
Ենթակատեգորիա | • թերություն • պակասություն | |
---|---|---|
Մասն է | շախմատային տերմինաբանություն | |
Մարզաձև | շախմատ |
Ցայտնոտը կոչվում է «խիստ», եթե խաղացողը մտորելու համար գրեթե ժամանակ չի ունենում (մեկ րոպեից պակաս՝ 10 և ավելի քայլերի համար)։ Այդպիսի պայմաններում հաճախ են կատարվում շատ թույլ քայլեր, որոնք հանգեցնում են հաղթանակի կորստի, նույնիսկ՝ պարտության հաղթած դիրքերում։
Նախկինում շախմատում 40 քայլ անելու համար տրվում էր 2,5 ժամ, հետագայում այդ թիվը կրճատվեց, հասնելով 1,5-2 ժամի։ Ժամանակակից շախմատում առավել հաճախ կիրառվում է աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերի առաջարկած վայրկյանների հավելումով ժամակարգը. խաղային ժամացույցը (Ֆիշերի ժամացույց) այնպես է արվում, որ յուրաքանչյուր քայլից հետո խաղացողի ժամանակին ավելացվում է մի քանի վայրկյան։