Ցրված սկլերոզ
From Wikipedia, the free encyclopedia
Ցրված սկլերոզ, դեմիելիզացնող հիվանդություն, որի դեպքում վնասվում է կենտրոնական նյարդային համակարգը, մասնավորապես գլխուղեղի և ողնուղեղի սպիտակ նյութի միելինը[2]։ Վնասման արդյունքում նյարդային համակարգում խանգարվում է ազդակ հաղորդելու գործընթացը, որի հետևանքով առաջանում են հիվանդության տարբեր ախտանիշներ, ներառյալ՝ ֆիզիկական, մտավոր և, որոշ դեպերում, հոգեկան[3][4][5]։ Հիվանդության հատուկ նշաններն են՝ երկտեսությունը, մեկ աչքի կուրությունը, մկանային թուլությունը, զգացողության և հավասարակշռության կորուստը[2]։ Ցրված սկլերոզն ըստ ընթացքի լինում է մեկուսացված գրոհների կամ հարաճուղ (պրոգրեսիվող) ձևով[6]։ Գրոհների միջև ընկած ժամանակահատվածում ախտանշաները կարող են անհետանալ, սակայն հաճախ, որոշ նյարդաբանական ախտանիշներ պահպանվում են մշտապես, հատկապես հիվանդության պրոգրեսի դեպքում[6]։
Ցրված սկլերոզ | |
---|---|
Տեսակ | անբուժելի/հազվագյուտ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | Քրոնիկական նեյրոպաթիկ ցավ[1] |
Բուժաքննություն | մագնիսառեզոնանսային շերտագրություն, պոզիտրոն էմիսիոն շերտագրություն և գոտկային պունկցիա |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն |
Հայտնաբերող | Ժան-Մարտին Շարկո |
Multiple sclerosis Վիքիպահեստում |
Հիվանդության պատճառը հայտնի չէ, ամենայն հավանականությամբ իմուն համակարգը վնասում է միելինը կամ միելին արտադրող բջիջները[7]։ Նախատրամադրող գործոնները ներառում են գենետիկական և միջավայրային գործոններ, ինչպիսին է օրինակ վիրուսային ինֆեկցիան[4][8]։ Ցրված սկլերոզը սովորաբար ախտորոշվում է հիվանդության ախտանիշների և կլինիկական հետազոտություների հիման վրա[9]։
Հիվանդությունը վերջնական բուժում չունի[2]։ Բուժումը ուղղված է նոր գրոհների կանխմանը[4] և գրոհներից հետո օրգանիզմի ֆունկցաների վերականգմանը։ Դեղամիջոցները, որոնք կիրառվում են ցրված սկլերոզի բուժման համար, ունեն բարձր արդյունավետություն, բայց սկզբում կարող են առաջանալ կողմնակի էֆեկտներ[2]։ Ֆիզիոթերապիան կարող է օգտակար լինել շարժողական խնդիրներ ունեցող հիվանդների համար[2]։ Շատ հիվանդներ դիմում են այլընտրանքային բուժման տարբեր միջոցների, որոնց արդյունավետությունն ապացուցված չէ[10]։ Հիվանդության ելքի երկարաժամկետ կանխատեսումը բավականին դժվար է, ավելի հաճախ բարենպաստ ելք դիտվում է այն կանանց մոտ, ում մոտ հիվանդությունը սկսվել է երիտասարդ տարիքում և դիտվել է հիվանդության ռեցիդիվող տարբերակը, և այն դեպքում, երբ հիվանդության սկզբնական շրջանում եղել են քիչ գրոհներ[11]։ Հիվանդների կյանքի տևողությունը միջինում 5-10 տարի ավելի քիչ է համեմատած՝ հիվանդություն չունեցողների[3]։
Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգը ախտահարող ամենատարածված իմուն-միջնորդված հիվանդությունն է[12]։ 2015 թվականի տվյալներով ամբողջ աշխարհում գրանցված է 2.3 միլիոն հիվանդության դեպք տարբեր երկրներում և պոպուլյացիաներում տարբեր հաճախականությամբ[13][14]։ Այդ տարի գրանցվել է 18.900 մահացության դեպք համեմած 12.000 դեպքի, որը գրանցվել էր 1990 թվականին[15][16]։ Հիվանդությունը, որպես կանոն, սկսվում է 20-50 տարեկանում և 2 անգամ ավելի հաճախ կանանց մոտ[17]։ Ցվրած սկլերոզը առաջին անգամ նկարագրել է Ժան-Մարտին Շարկոն 1868 թվականին[18]։ Ցրված սկլերոզ տերմինը նկարագրում է բազմաթիվ սպիական փոփոխություններ գլխուղեղի և ողնուղեղի սպիտակ նյութում[18]։ Բազմաթիվ նոր ախտորոշիչ և բուժական մեթոդներ գտնվում են հետազոտման փուլում[19]։