Փակ Կըն Հյեի իմպիչմենտ
From Wikipedia, the free encyclopedia
Պարկ Ջուն Հայի իմպիչմենտ (կորեերեն՝ 박근혜 대통령 탄핵), Հարավային Կորեայի նախագահի շուրջ ձևավորված քաղաքական սկանդալ։ Իմպիչմենտի քվեարկությունը տեղի ուենցավ 2006 թվականի դեկտեմբերի 9-ին։ Հարավային Կորեայի Ազգային ժողովի 300 պատգամավորներից 234֊ը քվեարկեցին նախագահին իմպիչմենտի ենթարկելու և նախագահական լիազորությունները կասեցնելու օգտին[1]։ Քվեարկության արդյունքում Հարավային Կորեայի վարչապետ Հուանգ Կյո Ահնը դարձավ գործող նախագահ, մինչ Կորեայի Սահմանադրական դատարանը որոշեր ընդունել կամ մերժել իմպիչմենտը։ 2017 թվականի մարտի 10֊ին դատարանը միաձայն կողմ արտահայտվեց իմպիչմենտին և Պարկը հեռացվեց պաշտոնից։