Քաղաքացիական պատերազմ Կոլումբիայում (1964)
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքացիական պատերազմ Կոլումբիայում, ասիմետրիկ պատերազմ, որը սկսվել է 1964 թվականին (ակտիվորեն՝ 1966 թվականից), Կոլումբիայի կառավարության, ռազմականացված խմբերի, հանցավոր սինդիկատների և կողմնակի պարտիզանների միջև (FARC, ԱՆՕ)՝ երկրում ազդեցություն ունենալու համար[1][1][2][3][4][5][6][7]։
Քաղաքացիական պատերազմ Կոլումբիայում (1964) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սառը պատերազմ և Ահաբեկչության դեմ պատերազմ | |||||||||
|
Ենթադրվում է, որ պատմականորեն քաղաքացիական պատերազմը դարձել է Լա Վիոլենսիայի՝ 1948-1958 թվականներին պահպանողականների և լիբերալների միջև զինված պայքարի շարունակությունը[8]։ Այս պայքարում պահպանողականների հաղթանակը հանգեցրել է լիբերալ և կոմունիստական զինյալների միավորմանը Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերում (FARC)[9]:
Հակամարտության սկսման պատճառները կողմերից յուրաքանչյուրը մեկնաբանում է իր օգտին։ FARC-ը և այլ պարտիզանական շարժումները պնդում են, որ պայքարում են Կոլումբիայում աղքատների իրավունքների համար՝ նրանց պետական բռնությունից պաշտպանելու և սոցիալական արդարություն ապահովելու համար։ Կոլումբիայի կառավարությունը հայտարարում է, որ պայքարում է կարգուկանոնի և կայունության համար և ձգտում է պաշտպանել իր քաղաքացիների իրավունքներն ու շահերը[10]։ Ռազմականացված ուլտրաճիշտ խմբերը հայտարարում են, որ իրենք միայն պատասխանում են պարտիզանական շարժումների ենթադրյալ սպառնալիքներին[11]։ Եվ՛ պարտիզանները, և՛ ծայրահեղ աջերը մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառությանը և ահաբեկչությանը մասնակցելու մեջ։ Վերջապես, հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը քննադատության են ենթարկվում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար։
Կոլումբիայի պատմական հիշողության ազգային կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն՝ 220,000 մարդ զոհվել է 1958-2013 թվականների հակամարտության արդյունքում, նրանց մեծ մասը եղել են խաղաղ բնակիչներ (177,307 մարդ), ավելի քան հինգ միլիոն քաղաքացիական անձինք ստիպված են եղել լքել իրենց տները 1985-2012 թվականների միջակայքում[12][13]։
2012 թվականին FARC-ը բանակցություններ է սկսել Կոլումբիայի կառավարության հետ, որն էլքաղաքացիական պատերազմի շուտափույթ ավարտի հույս է տվել։ 2014 թվականի մայիսի 16-ին Կոլումբիայի կառավարությունը և ապստամբները պայմանավորվել են միասին պայքարել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ[14]։
2016 թվականի սեպտեմբերի 26-ին Կոլումբիայի կառավարությունը և FARC-ը Նոր Կարթագենում ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման պատմական պայմանագիր[15]։ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Կոլումբիայում տեղի ունեցավ համազգային հանրաքվե[16]։ Երկրի քաղաքացիները պետք է որոշեին՝ ընդունել Կոլումբիայի՝ FARC-ի հետ խաղաղության պայմանագրի պայմանները, թե շարունակել ռազմական գործողությունները։ Կոլումբիայի քաղաքացիների կեսից ավելին հանրաքվեի ժամանակ դեմ է արտահայտվել FARC-ի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակել է գործել[17]։