Քեմալականություն
From Wikipedia, the free encyclopedia
Քեմալականություն (թուրքերեն՝ Atatürkçülük), Մուստաֆա Քեմալի կողմից առաջ քաշած թուրքական ազգայնականության գաղափարախոսություն։ Համարվում է Թուրքիայի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսությունը։ Սակայն քեմալականության ժամանակակից կողմնակիցները կարծում են, որ այդ գաղափարախոսությունը Երրորդ աշխարհի երկրների էֆեկտիվ զարգացման մոդել է[1]։ Նման կարծիք ունի նաև ամերիկացի քաղաքագետ Սեմյուել Հանթինգթոնը, քեմալականության մեջ հատուկ ընդգծելով ծայրահեղական (հեղափոխական) արևմտակայնացման և նախկին մշակութային ավանդույթերի խզման պահերը[2]։ Քեմալականության հիմքում 6 կետ է դրված («վեց նետ» — թուրքերեն՝ Altı Ok)։ Առաջին չորս նետերը ձևակերպած են եղել 1927 թվականին, իսկ 1931 թվականին էլ դրանց ավելացել են ևս երկուսը։ Վեց նետերի դոկտրինը վերջնականապես ամրագրվել է Թուրքիայի Սահմանադրության մեջ 1937 թվականին։