Քեմպեր
From Wikipedia, the free encyclopedia
Քեմպեր (ֆր.՝ Quimper, բրետոներեն՝ Kemper), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Բրետան երկրամասում, որի կազմի մեջ մտնող Ֆինիստեր դեպարտամենտի, ինչպես նաև Քեմպերի շրջանի վարչական կենտրոնն է։ Բաժանված է երկու կանտոնի՝ Քեմպեր-1 և Քեմպեր-2։ Եղել է Կոռնուայ պատմական մարզի մայրաքաղաքը և ներկայումս էլ համարվում է այդ անվանումով հայտնի տարածաշրջանի կենտրոնը։ Ընկած է երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 490, Բրետանի վարչական կենտրոնից՝ Ռենից 200 կիլոմետր դեպի արևմուտք, ֆրանսիական Բրեստ նավահանգստային քաղաքից 72 կիլոմետր դեպի հարավ-արևելք[5], երեք գետերի՝ Օդեի, Ստեիրի ու Ժեի միախառնման վայրի մերձակայքում, ինչի հետ էլ կապված է քաղաքի անվանումը (բրետոներեն Kemper նշանակում է «գետերի միախառնում»)։ Համայնքի տարածքով անցնում է ազգային N165 ավտոմայրուղին։ Քաղաքն ունի երկաթուղային կայարան։ Զբաղեցնում է քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 63 235[6], 2019 թվականի տվյալներով՝ 63 283: человека. Населення — 63 235 осіб (2011)[6].
Բնակավայր | |||
---|---|---|---|
Քեմպեր | |||
ֆր.՝ Quimper[1] ֆր.՝ Montagne-sur-Odet[2] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 84,45 կմ² | ||
ԲԾՄ | 6 մետր | ||
Բնակչություն | ▲63 642 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 29000[4] | ||
Պաշտոնական կայք | quimper.bzh(ֆր.) և kemper.bzh | ||
| |||