Քեյփթաուն
քաղաք Արևմտյան Քեյփում, Հարավային Աֆրիկա / From Wikipedia, the free encyclopedia
Քեյփթաուն (Կապշտադ) (անգլ.՝ Cape Town, աֆրիկաանս՝ Kaapstad), Հարավաֆրիկյան Հանրապետության օրենսդրական մայրաքաղաքը։ Բնակչության թվաքանակով պետության երկրորդ քաղաքն է Յոհաննեսբուրգից հետո[1]։ Այն նաև Արևմտյան Կապ վարչական շրջանի մայրաքաղաքն է և վարչական կենտրոնը[2]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Քեյփթաուն | |||||
անգլ.՝ Cape Town | |||||
| |||||
Երկիր | Հարավաֆրիկյան Հանրապետություն | ||||
Հիմնադրված է | 1652 թ. | ||||
Այլ անվանումներ | Կաապստադ | ||||
Մակերես | 2,445 կմ² | ||||
ԲԾՄ | 5 մետր | ||||
Պաշտոնական լեզու | անգլերեն, Աֆրիկաանս | ||||
Բնակչություն | 3․740․026 մարդ (2011 թ) | ||||
Ազգային կազմ | սևամորթներ, մուլատներ, ասիացիներ, սպիտակամորթներ | ||||
Տեղաբնականուն | Քեյփթաունցի | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +27 (0)21 | ||||
Փոստային դասիչ | 7700 և 8099 | ||||
Պաշտոնական կայք | capetown.gov.za | ||||
| |||||
Քաղաքում է տեղակայված Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանը, այն նաև պետության օրենսդրական մայրաքաղաքն է[3]։ Գտնվում է երկրի հարավ-արևմուտքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին՝ Բարեհուսո հրվանդանից ոչ հեռու։ Քաղաքը հայտնի է իր նավահանգստով, ինչպես նաև Սեղան սարով։ 2014 թվականի տվյալներով Քեյփթաունը ներառվել է Աֆրիկայի 10 ամենահայտնի քաղաքների շարքում և այստեղ է բնակվում Արևմտյան Կապ վարչական շրջանի բնակչության 64%-ը[4]։ Այն աշխարհի բազմամշակութային քաղաքներից մեկն է և գրավիչ է Հարավաֆրիկյան Հանրապետություն ներգաղթածների համար[5]։ 2014 թվականին քաղաքն անվանվեց Արդյունաբերական դիզային միջազգային ընկերության կողմից Աշխարհի դիզայնի մայրաքաղաք[6]։ 2014 թվականին Քեյփթաունը ճանաչվեց աշխարհում այցելելու համար լավագույն վայրը, ինչպես ամերիկյան Նյու Յորք Թայմսի[7], այնպես էլ բրիտանական Դեյլի Թելեգրաֆի կողմից[8]։
Քեյփթաունը ծառայել է որպես պարենավորման կայան հոլանդական նավերի համար՝ Եվրոպայից դեպի Արևելյան Աֆրիկա, Հնդկաստան և Ասիայի այլ հատվածներ նավարկելիս և այդ նպատակով առաջատար դեր է խաղացել ավելի քան 200 տարի, մինչև 1869 թվական՝ Սուեզի ջրանցքի բացումը։
Քեյփթաունը տեղակայված է Թեյբլ ծովածոցի ափին և հանդիսանում է Հարավաֆրիկյան Հանրապետության ամենահին քաղաքային բնակավայրը, որն սկսել է զարգանալ Հոլանդական արևելյան հնդկական ընկերության կողմից՝ որպես կայան հոլանդական ապրանքները Արևելյան Աֆրիկա տեղափոխելու համար։ 1652 թվականի ապրիլի 6-ին Յան վան Ռիբեկի ժամանմամբ հիմք դրվեց առաջին եվրոպական բնակավայրի ստեղծմանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Քեյփթաունն արագորեն զարգացավ, ծառայեց իր առաջնային նպատակին և գործեց որպես Բարեհուսո ամրոցի առաջավոր պահակակետ՝ դառնալով Կապի գաղութի տնտեսական և մշակութային կենտրոնը։ Մինչև Վիտվանտերադյան ոսկե տենդը և Յոհաննեսբուրգի զարգացումը Քեյփթաունը հանդիսանում էր Հարավաֆրիկյան Հանրապետության ամենամեծ քաղաքը։
2011 թվականի մարդահամարի տվյալներով Քեյփթաունի բնակչությունը կազմում է 3,740,026 մարդ[9]։ Քեյփթաունի մակերեսը կազմում է 2444,97 կմ², դա ավելի մեծ է, քան ՀԱՀ մյուս քաղաքներինը։ Բնակչության խտությունը, որպես կանոն, ցածր է Քեյփթաունում (1529,68 մարդ/կմ²)[9]։ Քեյփթաունի քույր քաղաքներից են Նիսը և Սանկտ Պետերբուրգը։