Քնարենի
From Wikipedia, the free encyclopedia
Քնարենի (լատին․՝ Annona), երկշաքիլավորներ ծաղկաբույսերի ընդարձակ ցեղ, ընդգրկված է անոնազգիների ընտանիքում (Annonaceae), որտեղ են նաև Եղնասիրտը և Ազիմինան։
Քնարենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Magnoliales |
Ընտանիք | Անոնազգիներ (Annonaceae) |
Ցեղ | Քնարենի (Annona) L., 1753 |
Քնարենին անոնազգիների մեջ երկրորդն է ըստ մեծության ցեղ, Guatteria-ից հետո[1], ընդգրկելով 166[2] նեոտրոպիկների և աֆրոտրոպիկների ծառերի և թփերի տեսակներ։ Բույսերը, որոնք պատկանում են այս ցեղին տարածված են Աֆրիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։
Հնաբուսաբանական հետազոտությունները պարզել են, որ քնարենին օգտագործում էին և աճեցնում էին Մեքսիկայի Յաուտեպեկ դե Սարագոզա շրջանում դեռևս մ.թ 1000 տարի առաջ։
Ներկայումս աճեցվում են քնարենու 7 տեսակներ և 1 հատ հիբրիդ կոմերցիոն կամ տնային նպատակով հիմնականում որպես պարենային ապրանք[3]։ Քնարենու բազմաթիվ տեսակները ավանդական բժշկության մեջ օգտագործվում են որպես դեղամիջոց տարբեր հիվանդությունների դեմ, սակայն քնարենու այդ հատկությունը դեռևս ապացուցված չէ[4][5]։
Հայտնաբերվել էր անոնազգի ցեղի որոշ տեսակների մոտ ացետիգենինի պարունակություն։ Ացետիգենինը՝ դա կենսաբանական միացություն է, լայն ակտիվ բիոլոգիական սպեկտրով։