Քրիստինա Էգերսեգի
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստինա Էգերսեգի (հունգարերեն՝ Krisztina Egerszegi, օգոստոսի 16, 1974(1974-08-16)[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի նախկին մարզուհի, լողորդուհի, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոնուհի։ Միայն 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ միանգամից նվաճելով երեք ոսկե մեդալ՝ դարձել է պատմության մեջ մարզական նման հաջողության հասած երկրորդ լողորդուհին։ Նա նաև միակ լողորդուհին է աշխարհում, որ ընդհանուր առմամբ օլիմպիական հինգ ոսկե մեդալ է նվաճել[2]։
Արագ փաստեր Քրիստինա Էգերսեգի, Անձնական տեղեկություն ...
Քրիստինա Էգերսեգի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Հունգարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 16, 1974(1974-08-16)[1] (49 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
174 սանտիմետր | |
Քաշ՝ | 57 կիլոգրամ |
Փակել
Բացի այդ, Քրիստինա Էգերսեգին 1991 թվականի օգոստոսի 25-ին 200 մետր թիկնալողում սահմանել է աշխարհի ռեկորդ, որը պահպանվել է 16 տարի՝ մինչև 2008 թվականի փետրվարի 16-ը, երբ Քրիստի Քովենթրիին հաջողվել է գերազանցել այն (2.06,39).[3]: