Օդրիսյան թագավորություն
պետություն Թրակիայում / From Wikipedia, the free encyclopedia
Օդրիսյան թագավորություն (/oʊˈdrɪʒən/; հին հունարեն՝ Βασίλειον Ὀδρυσῶν; լատին․՝ Regnum Odrysium), թրակիական պետություն, որը գոյություն է ունեցել Բուլղարիայի տարածքում, մ․թ․ա․ 475 թվականից մինչև մ․թ․ 46 թվականը։ Այն կազմավորվել է Թրակիայում, պարսիկների հեռանալուց հետո։ Պետության ընդարձակումը հանդիպեց հունական սևծովյան պոլիսների դիմադրությանը, որը հանգեցրեց աթենա-թրակիական պատերազմին (մ․թ․ա․ 360 - մ․թ․ա 357), որի արդյունքում Օդրիսյան թագավորությունը թուլացավ[1]։ Մ․թ․ա․ 336 թվականին թագավորությունը կործանվում է մակեդոնական բանակի կողմից և մտնում Մակեդոնիայի կազմի մեջ։ Բայց, նույնիսկ վճարելով հարկ՝ օդրիսյան արքաները պահպանում են իրենց ինքնավարությունը մինչ հռոմեացիների հանդես գալը մ․թ․ա․ 1-ին դարում։
Օդրիսյան թագավորություն | |
---|---|
Կարգավիճակ | պատմական պետություն, թագավորություն և համադաշնություն |
Պետական լեզու | Թրակերեն |
Մայրաքաղաք | Սևթոպոլիս |
Կրոն | Թրակիական դիցաբանություն |
Հիմնադրված է | մ. թ. ա. 460 թ. |
Մ․թ․ 46 թվականին թագավորության տարածքը մտնում է Հռոմեական կայսրության կազմի մեջ, որպես Թրակիայի առանձին պրովինցիա։
Օդրիսյան թագավորության տնտեսության հիմքը հացի արտահանումն էր դեպի Հունաստան[2]։ Պետությունը պահպանել էր տոհմացեղային հարաբերությունները։