Օլիմպոսի աստվածներ
From Wikipedia, the free encyclopedia
Օլիմպոսի աստվածներ (օլիմպիականներ) հին հունական դիցաբանության մեջ երրորդ սերնդի աստվածներ (առաջին և երկրորդ սերնդի աստվածների և տիտաններից հետո), Օլիմպոս (Օլիմպիոս) սարի վրա բնակվող բարձրագույն էակներ։ Ավանդաբար օլիմպիական աստվածները տասներկուսն են, թեև դրանց անվանացանկերը ոչ միշտ են համընկնում։ Հին հունական կրոնում, Տասներկու Օլիմպիացիները հունական դիցարանի հիմնական աստվածություներն են, սովորաբար դրանք են՝ Զևս, Հերա, Պոսեյդոն, Դեմետրա, Աթենաս, Ապոլլոն, Արես, Հեփեստոս, Հերմես, Արտեմիս, Աֆրոդիտե, և կամ Հեստիա ու Դիոնիսոս։
Հադես ու Պերսեփոնեն երբեմն ներառված էին որպես Տասներկու Օլիմպիացիներ (հիմնականում պայմանավորված է Էլեուսինյան խորհուրդների ազդեցությամբ), թեև ընդհանուր առմամբ Հադեսը բացառվում է, քանի որ նա բնակվում է մշտապես դժոխքում և երբեմն է այցելում Օլիմպոս լեռը։ Երբեմն ընդգրկված էին լինում Հերակլես և Ասկլեպիոս։