Օռլեանի պաշարում
From Wikipedia, the free encyclopedia
Օռլեանի պաշարումը (1428) և դրան հաջորդած՝ Ժաննա դ'Արկի և իր զինվորների կողմից քաղաքի ազատագրումը (1429) դարձել է Հարյուրամյա պատերազմի բեկումնային պահերից մեկը։ Օռլեանի ազատագրումը ֆրանսիացիների առաջին ամենալուրջ հաղթանակն էր 1415 թվականի Ազենկուրի ճակատամարտի խայտառակ պարտությունից հետո։ Ֆրանսիացիների համար ստրատեգիական և բարոյական նշանակություն ունեցող Օռլեանը անհույս վիճակից դուրս եկավ գեղջկուհի աղջկա՝ Ժաննա դ'Արկի՝ քաղաքական ասպարեզում անակնկալ հայտնվելու շինորհիվ, ով գլխավորեց ֆրանսիական զորքը, վերջինս էլ շատ կարճ ժամանակահատվածում դուրս բերեց Օռլեանը պաշարումից։ Ժամանակակիցները գտնում էին, որ Օռլեանի անկմամբ և անգլիական թագավոր Հենրի V-ի որդի Հենրի VI-ի գահակալմամբ վերջ կդրվեր Ֆրանսիայի՝ որպես պետություն, անկախությանը[1]։
Արագ փաստեր Օռլեանի պաշարում, Թվական ...
Թվական | Հոկտեմբերի 12, 1428 - մայիսի 8, 1429 |
---|---|
Մասն է | Հարյուրամյա պատերազմ |
Վայր | Օռլեան, Ֆրանսիա |
Արդյունք | Ֆրանսիացիների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Անգլիա | Ֆրանսիա |
Հրամանատարներ | |
Ջոն Թալբոթ Ուիլյամ դե լա Պոլ Թոմաս Մոնտեգյու Ջոն Ֆասթոլֆ Ուիլյամ Գլասդեյլ | Ժան Դյունա Ժալ դե Ռե Ժաննա դ'Արկ Լա Գիր |
Կողմերի ուժեր | |
5000 զինվոր | 6400 զինվոր ավելի քան 4000 քաղաքացիները |
Ռազմական կորուստներ | |
մոտ 4000 | ավելի քան 2000 |
Ընդհանուր կորուստներ |
Փակել