Օսմանյան կայսրության արաբական նահանգներ
From Wikipedia, the free encyclopedia
Օսմանյան կայսրության արաբական նահանգներ, թուրքական տիրապետության տակ անցած արաբական պետություններ Հարավարևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ 16-րդ դարում հաստատված Օսմանյան գերիշխանությունը տևել է 3-4 դար, ինչից հետո 19-րդ դարում արաբական երկրները օկուպացվում են եվրոպական երկրների կողմից։ Վերջնական անկախության արաբական երկրները հասել են միայն 20-րդ դարում՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Սողութ (1299–1335) Բուրսա (1335–1413) Ադրիանապոլիս (1413–1453) Կոստանդնուպոլիս(1453–1922) | |||
Մակերես | 5.200.000 կմ2(1683 թ.) | |||
Բնակչություն | 35.350.000 (1856 թ.) | |||
Մակերես | 1.800.000 կմ2(1914 թ.) | |||
Բնակչություն | 24.000.000(1912 թ.) | |||
Լեզու | օսմաներեն | |||
Կրոն | Իսլամ, Քրիստոնեություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Օսմանլուներ | |||
Պետության գլուխ | սուլթան | |||
Պատմություն |
Արաբական երկրների վարչատարածքային բաժանումը միտված էր Օսմանյան կայսրության տիրապետության պահպանմանն ու ուժեղացմանը։ Դա սկզբունքային հարց էր, որից կախված էր կայսրության կենսունակությունը, տարածքային ամբողջականությունը։ Վարչատարածքային բաժանման հիմքում դրվեց յուրաքանչյուր երկրի քաղաքական, տնտեսական կարևորությունը։ Կայսրության կազմի մեջ մտնող արևելյան տարածքները բաժանվեցին փաշալիք-էլայաթների, վիլայեթների, սանջակների և կազաների։ Օսմանյան կայսրությունը 16–րդ դարում բաժանված էր 16 էլայաթների։