Օսմանյան ճարտարապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Օսմանյան ճարտարապետություն, Օսմանյան կայսրության ճարտարապետությունը` ստեղծված Բուրսայում և Ադրիանապոլիսում XV-XVI դարերում։ Օսմանյան կայսրության ճարտարապետության մեջ նկատելի է սելջուկների ճարտարապետության, ինչպես նաև իրանական, բյուզանդական ճարտարապետության ազդեցությունը[1][2]։ Կոստանդնուպոլսի նվաճումից հետո թուրքերի կողմից նկատելի է մամլուքյան ճարտարապետական ավանդույթի ազդեցությունը[3][4][5]։ Շուրջ 400 տարի բյուզանդական եկեղեցիներն ու տաճարները Օսմանյան մզկիթների համար օրինակ են ծառայել[5]։
Օսմանցիները ճարտարապետության մեջ բարձր մակարդակի են հասել։ Նրանց կողմից յուրացված հսկայական ներքին տարածքի ստեղծման տեխնիկան` կամարների, գմբեթների, կիսաքանդակների և սյուների օգնությամբ թույլ տվեց ստեղծել գեղագիտական և նրբագեղ ոճ իսլամական ճարտարապետության մեջ։ Եվ մինչ օրս կայսրության նախկին տարածքում կարելի է գտնել Օսմանայան կայսրության ոճով ստեղծված առարկաներ[6]։