Օրաքլ
ընկերություն / From Wikipedia, the free encyclopedia
«Օրաքլ» (անգլ.՝ Oracle), համակարգչային տեխնոլոգիաների անդրազգային կազմակերպություն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ռեդվուդ Շորսում, Կալիֆորնիա։ Կազմակերպությունը գլխավորապես մասնագիտացած է տեղեկատվական բազայի ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների, ինժեներական ամպային տեխնոլոգիաներ, ձեռնարկությունների ծրագրային ապահովման մշակմամբ և մարկեթինգով՝ մասնավորապես տեղեկատվական բազայի կառվարման համակարգերի իր իսկ մշակած բրենդների մարկեթինգով։ 2015 թվականին ծրագրային ապահովման կազմակերպություների շարքում «Օրաքլը» ճանաչվել է որպես երկրորդ ամենաբարձր եկամուտ ունեցող կազմակերպությունը՝ Մայքրոսոֆթ ընկերությունից հետ[13]։
Օրաքլ | |
---|---|
Տեսակ | հանրային ընկերություն և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | հունիսի 14, 1977 |
Հիմնադիր | Լարի Էլիսոն, Բոբ Մայներ և Էդ Օթս |
Վայր | Օստին, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տնօրեն | Սաֆրա Ա․ Քաթս |
Արդյունաբերություն | ինֆորմացիոն տեխնոլոգիաների խորհրդատվություն և ծրագրային ապահովման մշակում |
Ընդհանուր ակտիվներ | ▲131 մլրդ $ (մայիսի 31, 2021)[2] |
Հասույթ | ▲50 մլրդ $ (2022)[3] |
Աշխատողների թիվ | ▼132 000 մարդ (մայիսի 31, 2021)[2] |
Դուստր ընկերություններ | Sun Microsystems, Օրաքլ (Միացյալ Թագավորություն), Օրաքլ (Իսրայել), Օրաքլ (Կանադա), Օրաքլ (Հնդկաստան), JD Edwards? և Oracle France? |
Սեփականատեր | Լարի Էլիսոն[4], The Vanguard Group[4] և The Capital Group Companies[4] |
Կայք | oracle.com(անգլ.) |
Մասնակից է | Լինուքս հիմնադրամ[5], European Committee for Interoperable Systems?[6], OpenAPI նախաձեռնություն[7], Համացանցի կոնսորցիում[8], CVE Numbering Authorities[9], Business Software Alliance[10][11] և FairSearch? |
Բորսա | NYSE: ORCL[12] |
Oracle Corporation Վիքիպահեստում |
Ընկերությունը ծրագրում և ստեղծում է գործիքներ տեղեկատվական բազայի մշակման և կապող օղակ հանդիսացող ծրագրային ապահովման համակարգերի համար, ձեռնարկության ռեսուրսների պլանավորման ծրագրային ապահովման, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման և մատակարարման շղթայի կառաարման ծրագրային ապահովման համար։