Ֆեոդոր Բոնդարչուկ
Խորհրդային և ռուս դերասան, ռեժիսոր, կինոյի և հեռուստատեսության պրոդյուսեր, տեսահոլովակ ստեղծող, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային ակադ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆեոդոր Սերգեևիչ Բոնդարչուկ (ռուս.՝ Фёдор Серге́евич Бондарчу́к, մայիսի 9, 1967, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս կինոդերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, հաղորդավար, կլիպմեյքեր, ռեստորանատեր։ «Լենֆիլմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ։ Դերասանուհի Իրինա Սկոբցևայի և ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկի որդին։
Ֆեոդոր Բոնդարչուկ ռուս.՝ Фёдор Сергеевич Бондарчук | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1967(1967-05-09)[1][2] (57 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1991) և Կապցովների անվան № 1520 գիմնազիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, հաղորդավար, կինոպրոդյուսեր, ռեստորատոր, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, հեռուստատեսային դերասան, հեռուստառեժիսոր, բեմադրող ռեժիսոր և հասարակական գործիչ |
Ամուսին | Սվետլանա Բոնդարչուկ և Պաուլինա Անդրեևա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0094080 |
art-pictures.ru |
Նկարահանել է «Իններորդ վաշտը» ֆիլմը (2005 թվականի ամենաշահութաբեր ռուսական ֆիլմը վարձույթում[4]), որն ստացել է 7 տարբեր կինոմրցանակներ, առաջադրվել է 8 անվանակարգերում, 2006 թվականին Ռուսաստանի կողմից առաջադրվել է «Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[5]։ Հայտնի ֆիլմերից են նաև «Բնակելի կղզին» երկմասանոց ֆիլմը (առաջին մասը 2009 թվականին դարձավ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենաշահութաբեր ֆիլմը վարձույթում)[6] և «Ստալինգրադ» լայնածավալ ռազմական դրաման (2013 թվականին Ռուսաստանի կողմից առաջադրվել է «Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում)։
«Ժամանցային հաղորդման լավագույն հաղորդավար» անվանակարգում («Кресло», СТС) 2003 թվականին արժանացել է ՏԷՖԻ մրցանակի։ 2011 թվականին «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի[7] («Երկու օր» ֆիլմ)։
«Կինոտավր» կինոփառատոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Նիկա» կինեմատոգրաֆիական ազգային մրցանակի ակադեմիկոս, «Ոսկե արծիվ» ազգային մրցանակաբաշխության անդամ։ «Գլավկինո» ընկերության հիմնադիր։ «Կինոսիթի» նախագծի նախաձեռնողների մեկը։ «Art Pictures Studio» կինոընկերության հիմնադիր[8]։
«Միասնական Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ[9]։