Ֆերմա (կոնստրուկցիա)
From Wikipedia, the free encyclopedia
Ֆերմա (ֆր.՝ ferme, լատին․՝ firmus, պինդ, ամուր), շենքի վերնածածկի, կամրջի հենամիջային կառուցվածքի, հիդրոտեխնիկական կառույցի ձողային կրող կոնստրուկցիա։
Ֆերման լինում է մետաղից, երկաթբետոնից, փայտից և համակցված՝ մի քանի նյութերից։ Ֆերմայի հիմնական բաղադրիչ մասերն են գոտիները (ուղղագիծ և բազմանկյուն) և վանդակը՝ պարզ, բարդ, կազմովի)։ Ուղղանկյուն վանդակներով և ծռման ենթակա ձողերի կոշտ միացումով ֆերմաները կոչվում են անշեղմույթ։ Վերնածածկերի պողպատե ֆերմաների գուտիները և վանդակը սովորաբար պատրաստվում են միջադիրներով միացված երկու անկյունավոր պրոֆիլներից։