Ֆիլադելֆյան փորձ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլադելֆյան փորձ (անգլ.՝ Philadelphia Experiment) ( հայտնի է նաև որպես «Նախագիծ «Ծիածան»» )[1][2][3][4][5][6][7][8] , առասպելական փորձ, որը հավանաբար իրականացրել են ԱՄՆ Ռազմածովային ուժերը 1943 թվականի հոկտեմբերի 28-ին, որի ժամանակ իբրև կորել է, իսկ այնուհետև հեռահաղորդակցվել է տարածաժամանակային կոնտինուումում և Էսկադրային ականակիր «Էլդրիջը» 181 հոգանոց թիմի հետ հայտնվել է մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ։
ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերը չեն հաստատել փորձի իրականացումը, բայց նրա մասին լուրերը շատ տարածված են։ Մինչև մեր ժամանակները ողջ մնացած «Էլդրիջի» թիմի նավաստիները ժխտում են այդ փորձը կատարելու փաստը և հայտարարություններն անվանում են սուտ և հորինած[9]։