Ֆինլանդիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆինլանդիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկված է 7 անուն (2014 թվականի տվյալներ) օբյեկտ, որը կազմում է համաշխարհային ընդհանուր ժառանգության 0,6 %-ը (2015 թվականի տվյալներով՝ 1079 օբյեկտ)։ Оբյեկտներից 6-ը ընդգրկված են մշակութային ցանկի մեջ, իսկ 1-ը՝ բնության ցանկի մեջ։ Ընդ որում, դրանցից որոշները ճանաչվել են մարդկային հանճարի գլուխգործոց։ Բացի այդ, 2014 թվականի տվյալներով՝ Ֆինլանդիայի տարածքում գտնվող 6 օբյեկտ գտնվում են համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվող թեկնածուների շարքում[1]։ Ֆինլանդիայի Հանրապետությունը 1987 թվականի մարտի 4-ին վավերացրել է մշակութային և բնության համաշխարհային հուշարձանների պաշտպանության մասին կոնվենցիան[2]։ Ֆինլանդիայի տարածքում գտնվող օբյեկտներից առաջին երկուսը գրացվել են 1991 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեսի 15-րդ նստաշրջանում։