Ֆուտբոլի բարձրագույն լիգա (MLS)
From Wikipedia, the free encyclopedia
ՄԼՍ (անգլ.՝ Major League Soccer (MLS), թարգմանվում է որպես «Ֆուտբոլի բարձրագույն լիգա»), պրոֆեսիոնալ ֆուտբոլային առաջնություն, ԱՄՆ-ի և Կանադայի ֆուտոբոլային լիգաների համակարգում առաջին դիվիզիոնը։
Major League Soccer (MLS) Ֆուտբոլի բարձրագույն լիգա | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Կանադա |
Ֆուտբոլային ասոցիացիա | ԿՈՆԿԱԿԱՖ |
Հիմնվել է | Դեկտեմբերի 17, 1993 թ.[1] |
Դիվիզիոններ | Արևելյան կոնֆերենցիա Արևմտյան կոնֆերենցիա |
Ակումբների քանակ | 20 |
Մակարդակ | 1 (ԱՄՆ) 1 (Կանադա) |
Դուրս են մնում | Դուրս չեն մնում |
Մտնում են | Չեն գալիս |
Ազգային առաջնություններ | ԱՄՆ-ի բաց գավաթ Կանադայի ֆուտբոլի առաջնություն |
Միջազգային առաջնություններ | ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների Լիգա |
Ներկայիս չեմպիոն | Լոս Անջելես Գալաքսի (5-րդ տիտղոսը) |
Ամենատիտղոսավոր թիմ | Լոս Անջելես Գալաքսի (5-րդ տիտղոսը) |
Պաշտոնական կայք | www.mlssoccer.com |
Ներկա մրցաշրջան |
ՄԼՍ-ը կանոնակարգվում է Միացյալ Նահանգների սոքերի ֆեդերացիայի կողմից։ Առաջնությանը մասնակցում է 20 ակումբ, որից 17-ը՝ ԱՄՆ-ից, իսկ 3-ը՝ Կանադայից։ Առաջնությունը սկսվում է մարտին և ավարտվում հոկտեմբերին։ Յուրաքանչյուր ակումբ խաղում է 34 խաղ։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին առաջնությանը փլեյ-օֆֆ ձևաչափով մասնակցում է 12 ակումբ, որն ավարտվում է ՄԼՍ-ի գավաթի եզրափակիչ խաղով, որտեղ էլ որոշվում է առաջնության չեմպիոնը։ ՄԼՍ-ի ակումբներն ԱՄՆ-ի բաց գավաթում, Կանադայի առաջնությունում և ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների Լիգայում մրցում են նաև այլ դիվիզիոնների և երկրների ակումբներ հետ։
ՄԼՍ-ի ներկայիս չեմպիոնը (ՄԼՍ 2015-ի գավաթակիր) «Լոս Անջելես Գալաքսին» է[2]։
ՄԼՍ-ը ստեղծվել է 1993 թվականի դեկտեմբերի 17-ին[1]։ Առաջին մրցաշրջանն անցկացվել է 1996 թվականին, որին մասնակցել է 10 ակումբ։ Այդ պահից ակումբների թիվն ավելացել և այժմ 20 է։ Ավելացել է նաև խաղերին մարզադաշտերի հաճախելիությունը[3]։ Ի տարբերություն մյուս բարձրակարգ առաջնությունների, ՄԼՍ-ի ղեկավարները հանդիսանում են բոլոր մասնակից ակումբները[4]։
ՄԼՍ-ի շտաբ գրասենյակը գտնվում է Նյու Յորքում։ 1999 թվականից ՄԼՍ-ի հանձնակատարը Դոն Հերբերն է։