Ֆրանչեսկա դա Ռիմինի
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանչեսկա դա Ռիմինի (իտալերեն՝ Francesca da Rimini, Francesca da Polenta, 1259, Ռավեննա - 1285[1], Գրադարա, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ), ազնվական իտալական տիկին, Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոեմի գործող անձ, ողբերգական սիրո գրական տիպար։
Ֆրանչեսկա դա Ռիմինի | |
---|---|
Ծնվել է | 1259 |
Ծննդավայր | Ռավեննա |
Մահացել է | 1285[1] |
Մահվան վայր | Գրադարա, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ |
Գերեզման | Sant'Agostino, Rimini |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Ամուսին | Giovanni Malatesta? |
Ծնողներ | հայր՝ Guido I da Polenta? |
Francesca da Rimini Վիքիպահեստում |
Ֆրանչեսկա դա Ռիմինին Ռավեննայի սինյոր Գուիդո դա Պոլենտայի դուստրն էր։ Նրան ամուսնացրին Ռիմինիի ազնվական Ջանչոտտո Մալատեստայի հետ, որը կաղ ու տգեղ էր։ Այդ ամուսնությունը, որը կնքվեց իրար հետ երկար ժամանակ գժտված երկու իշխանավորների միջև խաղաղությունը վերահաստատելու համար, թելադրված էր զուտ քաղաքական նկատառումներով։ Ապա Ֆրանչեսկան սիրահարվեց Ջանչոտտոյի եղբորը՝ Պաոլոյին. մի օր երկուսն էլ հանցանքի վրա բռնվեցին և սպանվեցին ամուսնու կողմից։ Ֆրանչեսկան հորաքույրն էր Ռավեննայի սինյոր Գուիդո Նովելլո դա Պոլենտայի, որի մոտ մոտ ապաստանեց աքսորական Դանտեն իր կյանքի վերջին տարիներին։