Ֆրանսիայի բաց առաջնության խառը զուգախաղ 2016
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիայի բաց առաջնության խառը զուգախաղ 2016, թենիսի խառը զուգախաղի մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2016 թվականի մայիսի 22-ից մինչև հունիսի 5-ը, Փարիզի Stade Roland Garros-ի («Ռոլան Գարոս մազադաշտ») կորտում, Ֆրանսիա։
2016 թվականի Ֆրանսիայի բաց առաջնություն | ||||||
---|---|---|---|---|---|---|
Հաղթող | Մարտինա Հինգիս Լեանդեր Պաես Սանիա Միրզա Իվան Դոդիչ | |||||
Հաշիվ | 4–6, 6–4, [10–8] | |||||
Մենախաղ | տղամարդիկ | կանայք | ||||
Զուգախաղ | տղամարդիկ | կանայք | խառը | |||
Բեթանի Մատեկ Սանդսը և Մայք Բրայանը նախորդ տարվա մրցաշարի հաղթողներն էին, սակայն որոշել էին այս մրցաշարում ելույթ չունենալ։
Մարտինա Հինգիսը և Լեանդեր Պաեսը մրցաշարի տիտղոսը նվաճել են եզրափակիչում 4-6, 6-4, [10-8] հաշվով առավելության հասնելով Սանիա Միրզայի և Իվան Դոդիչի նկատմամբ։ Եվ Մարտինա Հինգիսը, և Լեանդեր Պաեսը ավարտեցին իրենց անհատակ կարիերան Մեծ Սաղավարտի խառը զուգախաղերի մրցաշարերում և այդ դասակարգում նվաճեցին իրենց կարիերային Մեծ Սաղավարտը (տարբեր տարիներին հաղթանակ Մեծ Սաղավարտի բոլոր չորս մրցաշարերի խառը զուգախաղի մրցաշարերում)։ Պաեսը նաև՝ Մարտինա Նավրատիլովայի հետ միասին, ռեկորդ սահմանեց Բաց դարաշրջանում Մեծ Սաղավարտի մրցաշարերի խառը զուգախաղի տիտղոսների քանակով (10)[1]։