1391 թվականի արյունահեղություն (Սևիլյա)
From Wikipedia, the free encyclopedia
1391 թվականի արյունահեղություն (նաև Սևիլյան արյունահեղություն[1][2], Մեծ ջարդ, եբրայերեն՝ גזירות קנ"א, Гзерот Кана[3][4]), հոգևորականների հրահրած խռովություն[5]` ուղղված ընդդեմ հրեաների։ Իրադարձությունն սկսել է հունիսի 6-ին Սևիլյա քաղաքում։ Տեղի են ունեցել դիակապտություններ, հրդեհներ, սպանություններ, Պիրենյան թերակղզու քրիստոնեական քաղաքների հրեական թաղամասերում` Կաստիլիում, Արագոնյան թագում և Նավառայի թագավորությունում, բռնություններ են կատարվել հրեաների նկատմամբ։ Ավելի լուրջ անկարգություններ սկսվել են Սևիլյայում և տարածվել Կորդովայում, Տոլեդոյում և այլ իսպանական քաղաքներում։
Ջարդերի արդյունքում սպանվել են հազարավոր հրեաներ՝ (ըստ որոշ հաշվարկների` Իսպանիայի հրեաների մեկ երրորդը[6]), հազարավորները բռնի կերպով կաթոլիկ են դարձել, կամ փախել են երկրից։