2-րդ տանկային դիվիզիա (Վերմախտ)
From Wikipedia, the free encyclopedia
2-րդ տանկային դիվիզիա, զրահատանկային դիվիզիա Վերմախտի կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
2-րդ տանկային դիվիզիա | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | վերմախտի տանկային դիվիզիա |
Զորքերի տեսակ | Զրահատանկային |
Երկիր | Նացիստական Գերմանիա |
Մտնում է | Վերմախտ |
Գործառույթ | Տանկային զորքեր |
Թվակազմ | Դիվիզիա |
Տեղաբաշխում | Վյուրցբուրգ |
Ստեղծվեց | 1935 |
Ճակատամարտեր | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Լուծարվեց | 1945 |
Դիվիզիան առաջին երեք տանկային դիվիզիաներից մեկն էր, որ հիմնադրվել է Գերմանիայում 1935 թվականին։ Այն տեղակայված էր Ավստրիայում Անշլյուսից հետո, այնուհետև մասնակցել է Լեհաստանի (1939 թ.) և Ֆրանսիայի (1940 թ.) արշավանքներին[1], որից հետո վերադարձավ Լեհաստան (1940–1941 թթ.): Այն մասնակցեց Բալկանյան արշավանքին և տեղափոխվեց Արևելյան ռազմաճակատ 1941 թվականի սեպտեմբերին։
Դիվիզիան կռվել է Բանակային խումբ Կենտրոնի կազմում Մոսկվայի (1941 թ.) և Կուրսկի (1943 թ.) ճակատամարտերում։ Ծանր կորուստներից հետո այն ուղարկվեց Ֆրանսիա վերակազմավորման (1944 թ.): Այն կռվեց Նորմանդիայում և գրեթե ամբողջությամբ շարքից դուրս եղավ Ֆելեզյան գործողության ժամանակ (1944 թ.): Այն ևս մեկ անգամ վերականգնվեց և կռվեց Արդենների ռազմագործողությունում (1944 թ.) և Հռենոսի պաշտպանական մարտերում (1945 թ.) և հանձնվեց ԱՄՆ զորքին պատերազմի ավարտին։