2004 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
2004 թ-ի NBA դրաֆթը տեղի ունեցավ 2004 թ.-ի հունիսի 24-ին՝ Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենի» թատրոնային մասում։ Պաշտոնական ցուցադրումը կատարվել է ESPN սպորտային հեռուստաալիքով՝ տեղական ժամանակով երեկոյան ժամը 7-ին։ Այս դրաֆթում Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) ակումբները նախօրոք որոշված վիճակահանությամբ տրված հերթականությամբ ընտրեցին սիրողական բասկետբոլիստների՝ Միացյալ Նահանգների համալսարաններից, ինչպես նաև այլ երկրներից։ NBA-ը հայտարարեց, որ ԱՄՆ-ից կան 56 համալսարանի և ավագ դպրոցի բասկետբոլիստ-թեկնածուներ, իսկ այլ երկրներից՝ 38։ Վիճակահանությամբ առաջին ընտրության իրավունքը շահել էր «Օռլանդո Մեջիքը», այնուհետև 2-րդ և 3-րդ ընտրությունները բաժին էին ընկել համապատասխանաբար «Լոս Անջելես Կլիպերսին» և «Չիկագո Բուլսին»։
2004-05 կանոնավոր առաջնության ավարտից հետո «Շառլոթ Բոբքեթսի» կողմից ընտրված Էմեկա Օկաֆորը ճանաչվեց տարվա նորեկ (անգլ.` Rookie of The Year), իսկ Բեն Գորդոնը ճանաչվեց տարվա պահեստային (անգլ.` Sixth Man of the Year)` դառնալով NBA-ի պատմության առաջին նորեկը, ով մասնագիտական կարիերայի առաջին տարում ստանում է նման մրցանակ։
Մինչ Օկաֆորը և Գորդոնը ունեցան նշմարելի կարիերաներ, Դուայթ Հովարդը կարողացավ դառնալ գերաստղային մակարդակի բասկետբոլիստ։