2018 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
2018 թ. NBA-ի դրաֆթը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 21-ին՝ Նյու Յորքի Բրուքլին թաղամասի «Բարքլեյս սենթր» մարզապալատում։ Միացյալ Նահանգների տարածքում ցուցադրվել է «ESPN» կաբելային հեռուստաալիքով։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ սիրողական և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների՝ Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։
Առաջին ընտրության իրավունքը բաժին հասավ «Ֆինիքս Սանս» ակումբին, որն ընտրեց բահամացի կենտրոնական Դեանդրե Էյթոնին՝ Արիզոնայի համալսարանից։