2019 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
2019 թ. NBA-ի դրաֆթը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 20-ին՝ Նյու Յորքի Բրուքլին թաղամասի «Բարքլեյս սենթր» մարզապալատում։ Միացյալ Նահանգների տարածքում ցուցադրվել է «ESPN» կաբելային հեռուստաալիքով։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ սիրողական և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների՝ Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։
Սույն դրաֆթում առաջին անգամ կիրառվեց այսպես կոչված վիճակահանության կշռված համակարգը, ըստ որի նախորդ մրցաշրջանում վատագույն արդյունք գրանցած երեք ակումբներին բաժին էր ընկնում դրաֆթում առաջին համարը հաղթելու 14% հավանականություն։ Այդ ակումբներն էին «Նյու Յորք Նիքսը», «Կլիվլենդ Կավալիերսը» և «Ֆինիքս Սանսը»։ Վիճակահանությունը տեղի էր ունեցել նույն թվականի մայիսի 14-ին։ Չնայած դրան, Առաջին ընտրության իրավունքը բաժին հասավ «Նյու Օռլեանս Պելիկանս» ակումբին (6%)[1] :