Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն (անգլ.՝ American Music Awards), ամերիկյան ABC հեռուստաընկերության կողմից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխություն, որը ստեղծվել է 1973 թվականին Դիք Կլարքի կողմից[1]։ Այն առաջին անգամ անցկացվել է 1974 թվականի փետրվարին[1]։ Մրցանակաբաշխության հաղթողները որոշվում են հեռուստադիտողների քվեարկության արդյունքում։ Այն մրցանակներ է շնորհում փոփ/ռոք, սոուլ/R&B, քանթրի և մի քանի այլ ժանրերի կատարողներին[2]։