Bet You Wanna
From Wikipedia, the free encyclopedia
«Bet You Wanna», երգ ձայնագրված հարավկորեական Blackpink աղջիկների բենդի կողմից, որին մաստակցել է նաև ամերիկացի ռեփեր Քարդի Բին։ Այն թողարկվել է YG և Interscope Records գործակալությունների կողմից 2020 թվականի հոկտեմբերի 2-ին՝ որպես խմբի կորեերեն լեզվով դեբյուտային The Album ալբոմի մաս։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին այն պետք է ուղարկվեր ամերիկյան ռադիոկայաններ որպես ալբոմի չորրորդ սինգլ, բայց դա ի վերջո չիրականացվեց։ Երգը գրվել է Քարդի Բիի, Ջոնաթան Դեսկարտեսի, Մելանի Ֆոնտանայի, Ռայան Թեդերի, Սթիվեն Ֆրենկի, Թեդդի Պարկի, Թոմմի Բրաունի և Տորարե Կարրի կողմից, իսկ Ֆրենկն ու Պարկը եղել են երգի պրոդյուսերը։
«Bet You Wanna» Blackpink և Քարդի Բի | |
---|---|
Blackpink և Քարդի Բիի երգը «The Album» ալբոմից | |
Թողարկված | հոկտեմբերի 2, 2020 թվական |
Ժանր | փոփ, քեյ-փոփ |
Լեզու | անգլերեն և կորեերեն |
Տևողություն | 2:39 |
Լեյբլ | YG, Interscope Records |
Հեղինակ | Քաևդի Բի, Ջոնատան Դեսկարտեսի, Մելանի Ֆոնտանի, Ռայան Թեդերի, Սթիվեն Ֆրենկի, Թեդդի Պարկի, Թոմմի Բրաունի, Տորարե Կարրի |
Պրոդյուսեր | Թոմմի Բրաունի, Սթիվեն Ֆրենկի, Թեդդի Պարկի |
«Bet You Wanna» երգը առաջնաելույթ է ունեցել մի քանի երկրների չարթերում (երգերի ցանկերում), ներառյալ Ավտրալիայում, Կանադայում, Իռլանդիայում, Ճապոնիայում, Մալազիայում, Պորտուգալիայում, Շոտլանդիայում, Սինգապուրում, Հարավային Կորեայում և Մեծ Բրիտանիայում։ Չնայած որ այն չներառվեց ամերիկյան Billboard Hot 100-ում, ամեն դեպքում այն Bubbling Under Hot 100 չարթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։