Don't
From Wikipedia, the free encyclopedia
«Don't», ամերիկացի երգիչ Բրայսոն Թիլերի երգը։ Այն ներկայացվել է 2014 թվականին[1], սակայն որպես սինգլ թողարկվել է 2015 թվականի մայիսի 20-ին[2]։ Այն Թիլերի «Trapsoul» կոչվող առաջին ալբոմի առաջին սինգլն է։ Երգը գրվել է Բրայսոն Թիլերի, Թևորիս Հոլինս կրտսերի և Այսոմ Բրենդոն Ստյուարտի կողմից, իսկ պրոդյուսերական աշխատանքով զբաղվել է Dopeboi-ն։ Երգում օգտագործվել է հատված ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի 2005 թվականին թողարկված «Shake It Off» երգի տեքստից[1], որի արդյունքում այդ երգի հեղինակներ Մրայա Քերիի, Բրայան Մայքլ Քոքսի, Ջերմեյն Դյուպրիի և Ջոնթա Օսթինի անունները նույնպես նշվել են «Don't» երգի հեղինակների ցանկում։
Արագ փաստեր Բրայսոն Թիլերի սինգլը, «Trapsoul» ալբոմից ...
«Don't» | |||||
---|---|---|---|---|---|
Բրայսոն Թիլերի սինգլը | |||||
«Trapsoul» ալբոմից | |||||
Թողարկված | Մայիսի 20, 2015 (2015-05-20) | ||||
Ձայնագրված | 2014 | ||||
Ժանր | R&B | ||||
Երգահան | Մրայա Քերի | ||||
Տևողություն | 3:18 | ||||
Լեյբլ | RCA Records | ||||
Պրոդյուսեր | Dopeboi | ||||
Բրայսոն Թիլերի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
Փակել