MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն 2014
From Wikipedia, the free encyclopedia
MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն 2014-ը (անգլ.՝ 2014 MTV Video Music Awards), անցկացվել է Կալիֆորնիա նահանգի Ինգլվուդ քաղաքի The Forum արենայում 2014 թվականի օգոստոսի 24-ին։ Այն եղել է թվով 31-րդ ամենամյա MTV VMA-ը։ Մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերում առաջադրված թեկնածուների անունները հրապարակվել են հուլիսի 17-ին, 2014։ Ամերիկացի երգչուհի Բիյոնսեն և ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիան 8 առաջադրումով գլխավորել են անվանակարգերը, իսկ 7 առաջադրումով նրանց հաջորդում է ամերիկացի ռեփեր Էմինեմը։ Անվանակարգերում ամենաշատը հաղթել է Բիյոնսեն՝ 4 մրցանակ։