Survival (երգ, Muse)
From Wikipedia, the free encyclopedia
«Survival», բրիտանական Muse ռոք-խմբի երգը, որը թողարկվել է առանձին սինգլով 2012 թվականի հունիսի 27-ին[1]։ The 2nd Law ալբոմից թողարկված առաջին սինգլն է[2][3]։ Երգը ընտրվել է որպես Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի հիմն[4][5][6][7][8][9], և լինելու է միջազգային հեռուստատեսային հեռարձակումների գլխավոր թեման[10]։
Արագ փաստեր Survival սինգլ The 2nd Law ալբոմից, Muse-ի ...
Survival սինգլ The 2nd Law ալբոմից | ||||
---|---|---|---|---|
Muse-ի | ||||
Թողարկված | հունիսի 27, 2012 | |||
Ժանր | Պրոգրեսիվ ռոք | |||
Տևողություն | 4:17 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Warner Bros. | |||
Պրոդյուսեր | Մյուզ | |||
Muse-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Փակել
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Survival (այլ կիրառություններ)
Երգի պրեմիերան կայացավ 2012 թ. հունիսի 27-ին BBC Radio 1 եթերում[11]։ Տարածվում է միայն թվային ներբերման միջոցով[12]։ Հուլիսի 4-ին խմբի պաշտոնական կայքում ներկայացվեց երգի տեսահոլովակը[13]։
Խումբը կենդանի հնչողությամբ կատարեց երգը Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ[14]։