T-լիմֆոցիտներ
From Wikipedia, the free encyclopedia
T բջիջները իմունային համակարգի արյան սպիտակ բջիջների կարևոր տեսակներից են և կենտրոնական դեր են խախում ադապտիվ իմունային պատասխանում։ T բջիջները կարող են տարբերվել այլ լիմֆոցիտներից իրենց բջջային մակերեսի վրա T-բջիջների ընկալիչի (TCR) առկայությամբ:T բջիջները ծնվում են արյունաստեղծ ցողունային բջիջներից ոսկրածուծում[2]։ Զարգացող T բջիջներն այնուհետև տեղափոխվում են տիմուսային գեղձ՝ զարգանալու (կամ հասունանալու համար)։ T բջիջներն իրենց անվանումն ստացել են տիմուսից[3]։ Տիմուս տեղափոխելուց հետո պրեկուրսոր բջիջները հասունանում են մի քանի տարբեր տեսակի T բջիջների։ T բջիջների տարբերակումը շարունակվում է նաև թիմուսից դուրս գալուց հետո։ Հատուկ, տարբերակված T բջիջների ենթատիպերի խմբերն ունեն մի շարք կարևոր գործառույթներ՝ վերահսկում և ձևավորում են իմունային պատասխանը։
T-լիմֆոցիտներ | |
---|---|
Տեսակ | բջջի տեսակ |
Ենթադաս | Լիմֆոցիտներ[1] |
Մասն է | իմուն համակարգ |
Անատոմիական տեղայնացում | արյուն և ավշային համակարգ |
Անվանված է | ուրցագեղձ |
MeSH | A11.118.637.555.567.569, A15.145.229.637.555.567.569 և A15.382.490.555.567.569 |
Foundational Model of Anatomy | 62870 |
Terminologia Histologica | H2.00.04.1.02007 |
T cells Վիքիպահեստում |
Այդ գործառույթներից մեկը իմունային միջնորդավորված բջիջների մահն է, և այն իրականացվում է երկու հիմնական ենթատեսակներով՝ CD8+ «մարդասպան» (ցիտոտոքսիկ) և CD4+ «օգնական» T բջիջներ (Սրանք անվանվել են բջիջների մակերեսի CD8 կամ CD4 սպիտակուցների առկայության պատճառով)։ CD8+ T բջիջները, որոնք նաև հայտնի են որպես «մարդասպան T բջիջներ», ցիտոտոքսիկ են, ինչը նշանակում է, որ նրանք ունակ են ուղղակիորեն սպանել վիրուսով վարակված բջիջները, ինչպես նաև քաղցկեղի բջիջները:CD8+ T բջիջները կարող են նաև օգտագործել փոքր ազդանշանային սպիտակուցներ, որոնք հայտնի են որպես ցիտոկիններ՝ իմունային պատասխան ստեղծելու ժամանակ այլ տեսակի բջիջներ հավաքագրելու համար։ T բջիջների մյուս պոպուլյացիան՝ CD4+ T բջիջները, գործում են որպես «օգնական բջիջներ»։ Ի տարբերություն CD8+ մարդասպան T բջիջների, CD4+ օգնական T (TH) բջիջները գործում են՝ հետագայում ակտիվացնելով հիշողության B բջիջները և ցիտոտոքսիկ T բջիջները, ինչը հանգեցնում է ավելի մեծ իմունային պատասխանի։ T հելփեր բջիջի կողմից կարգավորվող հատուկ ադապտիվ իմունային պատասխանը կախված է նրա ենթատեսակից (օրինակ՝ T-helper1, T-helper2, T-helper17, ռեգուլյատոր T-բջիջ)[4], որոնք առանձնանում են իրենց կողմից արտազատվող ցիտոկինների տեսակներով[5]։
Ռեգուլյատոր T բջիջները T բջիջների ևս մեկ հստակ պոպուլյացիա են, որոնք ապահովում են տոլերանտության կարևոր մեխանիզմը, որի միջոցով իմունային բջիջները կարողանում են տարբերել օտար բջիջները սեփականից։ Սա կանխում է իմունային բջիջների ոչ ճիշտ արձագանքը սեփական բջիջների դեմ, որը հայտնի է որպես «աուտոիմուն» պատասխան։ Այդ իսկ պատճառով այս կարգավորող T բջիջները կոչվում են նաև «սուպրեսոր» T բջիջներ։