Ալյանց Արենա
From Wikipedia, the free encyclopedia
Ալյանց Արենա (գերմ.՝ Allianz Arena)[2], ֆուտբոլային մարզադաշտ Մյունխենի հյուսիսում։ Ստադիոնի տարողունակությունը կազմում է 75 000 հանդիսատես՝ ներառյալ 2152 բիզնես տեղերը, 1374 բարձրակարգ տեղերը և 227 տեղերը՝ անվասայլակով մարդկանց համար։ Միջազգային հանդիպումների ժամանակ մարզադաշտի տարողունակությունը նվազում է՝ դառնալով 70 000։ 2005/06 մրցաշրջանից Ալյանց Արենա մարզադաշտում իրենց տնային հանդիպումներն են անցկացնում մյունխենյան ակումբ՝ «Բավարիան» և «Մյունխեն 1860»-ը։ Բացի այդ մարզադաշտում են անցկացվել 2006 թվականի աշխարհի առաջնության խաղերը և 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը[3]։ Սկզբնական շրջանում մարզադաշտը 2 ակումբների տնօրինության տակ էր, սակայն Բավարիան ձեռք բերեց Մյունխեն 1860-ի մի մասը և դարձավ մարզադաշտի միակ սեփականատերը։
Արագ փաստեր Ալյանց Արենա, Տեսակ ...
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Allianz Arena München Stadion |
Տեղագրություն | Schwabing-Freimann?[1] |
Երկիր | Գերմանիա[1] |
Հիմնադրված | 2002 թ. հոկտեմբերի 21 |
Անվանված է | Allianz |
Կառուցված | 2005 ապրիլ |
Բացված | 2005 թ. մայիսի 30 |
Կառուցման գին | 340 միլիոն € |
Ճարտարապետ | Herzog & de Meuron |
Ճարտարագետ | Arup |
Սեփականատեր | Բավարիա Մյունխեն |
Տարողություն | 75 024 |
Տնային թիմ | Բավարիա Մյունխեն |
Դաշտի չափսեր | 105 x 70 մ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | allianz-arena.de/en/(անգլ.), allianz-arena.com/de(գերմ.), allianz-arena.com/es(իսպ.), allianz-arena.com/cn(չին.), allianz-arena.com/jp(ճապոներեն), allianz-arena.com/ru(ռուս.), allianz-arena.com/ar(արաբ.), allianz-arena.com/it(իտալ.) և allianz-arena.com/fr(ֆր.) |
Allianz Arena Վիքիպահեստում |
Փակել