Հարբեցողություն
From Wikipedia, the free encyclopedia
Հարբեցողություն կամ ալկոհոլիզմ տերմին է, որը կիրառվում է ալկոհոլի հետ կապված ընդհանուր խնդիրների համար և սովորաբար կիրառվում է ալկոհոլային խմիչքների պարտադիր և անվերահսկելի սպառման դեպքում։ Բժշկության մեջ այն համարվում է հիվանդություն՝ մասնավորապես կախվածություն։ Հոգեբուժության մեջ մի քանի տերմիններ են կիրառվում՝ մասնավորապես "ալկոհոլային կախվածություն", "ալկոհոլի չարաշահում" և "ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումներ", որոնց սահմանումները իրարից շատ քիչ են տարբերվում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հարբեցողություն | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Պատճառ | ալկոհոլի օգտագործում |
Հետևանք | Marchiafava-Bignami disease?, Լյարդի ցիռոզ, alcohol amnestic disorder?[1] և Սրտային անբավարարություն |
Վնասում է | adult human?, երեխա[2][3] և դեռահաս[4] |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն, բժշկական թունաբանություն, հոգեբանություն, vocational rehabilitation? և Թմրաբանություն |
ՀՄԴ-9 | 303 |
ՀՄԴ-10 | F10 |
Բուժում | հոգեթերապիա և Կոգնիտիվ-վարքային թերապիա[5] |
Alcoholism Վիքիպահեստում |
1979 թ., Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոմիտեն չէր խրախուսում "ալկոհոլիզմ" տերմինի կիրառումը բժշկության մեջ՝ նախընտրությունը տալով "ալկոհոլից կախվածության համախտանիշ" կատեգորիային։ XIX դարում և XX դարի սկզբին ալկոհոլային կախվածությունը կոչվում էր դիպսոմանիա, սակայն այս տերմինը այժմ ավելի կոնկրետ իմաստ ունի։
Ալկոհոլիզմից տառապաող մարդկանց անվանում են ալկոհոլիկներ կամ հարբեցողներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների համաձայն ամբողջ աշխարհում կա մոտավորապես 140 մլն. ալկոհոլից կախվածություն ունեցող մարդ։ Ամերիկյան Բժշկական Ասոցիացիան հարբեցողությունը համարում է հիվանդություն։ Այն կենսաբանական մեխանիզմները, որոնք հարբեցողության պատճառ կարող են դառնալ, անհասկանալի են։ Հարբեցողության պատճառ կարող են դառնալ շրջակա միջավայրը, լարվածությունը, հոգեկան առողջությունը, ընտանեկան պատմությունը, տարիքը, էթնիկական խումբը և սեռը։ Ալկոհոլի էական չափաբաժինը ուղեղում փոփոխությունների պատճառ կարող է դառնալ, սակայն մինիմալ օգտագործումն էլ կարճ ժամանակահատվածում կարող է փոփոխություններ առաջացնել։ Ալկոհոլի սխալ օգտագործումը կարող է վնասել մարմնի բոլոր օրգանները՝ ներառյալ ուղեղը։ Խրոնիկական ալկոհոլի կուտակվող թույնը կարող է առաջացնել և բժշկական և հոգեբուժական խնդիրներ։
Հարբեցողության բուժումը տեղի է ունենում մի քանի փուլերով։ Բուժման ընթացքում առաջացած բժշկական խնդիրների պատճառով ալկոհոլային դետոքսիկացիան խնամքով վերահսկվում է։ Հարբեցողները կարող են նաև այլ հակվածություններ էլ ունենալ։ Դետոքսիկացիայից հետո հիվանդը կարող է մասնակցել խմբակային թերապիաների՝ սթափ մնալու համար։
Կանայք, համեմատած տղամարդկանց հետ, ավելի զգայուն են ալկոհոլի վնասակար ազդեցությունների նկատմամբ։