Ականանետ
From Wikipedia, the free encyclopedia
Ականանետ, ողորկափող (չակոսված) հրանոթ, որից գագաթնահար հրաձգություն են կատարում ականներով։ Առաջին անգամ կիրառել են ռուսական զորքերը 1904-1905 թվականներին ռուս–ճապոնական պատերազմում։
Ի տարբերություն մյուս հրանոթների, ականանետը ունի պարզ կառուցվածք, սպասարկման հեշտ ձև, փոքր կշիռ, մեծ մանևրայնություն, կարճ տարածությունների վրա հրաձգություն կատարելու հնարավորություն։