Ամուտա
From Wikipedia, the free encyclopedia
Ամուտա, բերդ և ավան Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի հարավ–արևվելյան ծայրամասում, Ջահան գետի աջ ափին։ Հանդիսանում էր Ամուտա գավառի վարչական կենտրոնը։
Արագ փաստեր Ավան, Վարչական տարածք ...
Ավան | ||
---|---|---|
Ամուտա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Երկրամաս | Ադանայի նահանգԱդանայի նահանգ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ամուտացի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Փակել
Կառուցված Է քարքարոտ բլրի գագաթին, ունի քառակուսի դղյակ։ Բերդի բյուզանդական սյուները ուղղահայաց են, այստեղից Էլ՝ Ամուտա անունը։ XIII – XIV դարերում Ամուտայի մոտով Էր անցնում Այասից Թավրիզ և Միջին Ասիա տանող տարանցիկ ճանապարհը։ Կիլիկիայի հայկական պետության համար Ամուտան ուներ կարևոր նշանակություն. հսկողության տակ Էր պահում Ջահանի գետանցքի և Ամանոսի լեռնուղիների հանգույցը, արևելքից պաշտպանում Անարզաբա քաղաքը։ Ամուտան այժմ կոչվում Է Հեմիթե–կալե՝ մոտակա Հեմիթե գյուղի անունով։