Մարդու աչք
From Wikipedia, the free encyclopedia
Աչք (լատին․՝ oculus), լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։ Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսողական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։
Մարդու աչք | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | mammalian eye?, subdivision of face?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | մարդու գլխի, visual system? և human face? |
Կազմված է | Բիբ, cornea?, lens?, Ծիածանաթաղանթ, sclera?, cornea?, Ապակենման մարմին և retina? |
Լատիներեն անվանում | Oculus |
Զարկերակ | central retinal artery? |
Երակ | central retinal vein? |
Տաքսոն | Homo? |
MeSH | A01.456.505.420 և A09.371 |
Foundational Model of Anatomy | 54448 |
Terminologia Anatomica 98 | A01.1.00.007 և A15.2.00.001 |
Human eyes Վիքիպահեստում |
Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։