Ավստրալիայի զինանշան
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիայի զինանշանը համարվում է պետության պաշտոնական խորհրդանիշը։ Զինանշանը երկրին ընծայվել է Էդուարդ VII արքայի կողմից 1908 թվականի մայիսի 7-ին, իսկ ներկայիս զինանշանի տարբերակն ընծայվել է Ջորջ V արքայի կողմից 1912 թվականի սեպտեմբերի 19-ին, չնայած 1908 թվականի տարբերակը որոշ դեպքերում օգտագործվեց մինչև 1966 թվականը։ Այսպես՝ «հին» զինանշանն օգտագործվում էր 6 պենս արժողությամբ դրամների վրա։
Արագ փաստեր Մանրամասնություններ, Կրիչ ...
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Եղիսաբեթ II |
Հաստատված | 1912 |
Սաղավարտակալ | Համագործակցության Աստղ |
Սաղավարտ | Լազուր և Ոսկի |
Վահան | Վերին կեսում՝ ձախից աջ, ներկայացված են նահանգների զինանշանները՝ Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա և Քուինսլենդ։ Ստորին հատվածում՝ ձախից աջ՝ Հարավային Ավստրալիա, Արևմտյան Ավստրալիա և Թասմանիա։ |
Վահանաբռնիչներ | Մեծ շեկ կենգուրու և Էմու |
Կարգախոս | Advance Australia (Առաջ Ավստրալիա կամ բառացի՝ Կատարելագործվի՛ր Ավստրալիա) |
Այլ տարրեր | Ակացիա |
Փակել