Արգենտինայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Արգենտինայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում 2017 թվականին ընդգրկված էր 11 անվանում, որը կազմում է ընդհանուր թվի 1,0%-ը, (1073՝ 2017 թվականի դրությամբ)։
1000 օբյեկտները ընդգրկված են ցանկում մշակութային չափանիշներով, 9964-ը՝ բնական։ Կուրուչեի տունը համարվում է մարդկային ստեղծագործական հանճարի գլուխգործոց (չափանիշ i), Լոս Գլասյարես, Իգուասուն և Լոս Ալերսեսը ճանաչվել են բնության ֆենոմեն կամ բնության բացառիկ գեղեցկություն և գեղագիտական կարևորություն ունեցող տարածքներ (չափանիշ vii)։
Բացի այդ, 2016 թվականի դրությամբ, օբյեկտներից 6-ը, որոնք գտնվում են պետության տարածքում, համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու թեկնածուներ են, այդ թվում են մշակութային 3 օբյեկտ, բնական 2 օբյեկտ, խառը չափանիշներով 1 օբյեկտ[1]։ Արգենտինան 1978 թվականի օգոստոսի 23-ին վավերացրել է համաշխարհային ժառանգության պահպանման կոնվենցիան[2]։ Արգենտինայի տարածքում գտնվող առաջին օբյեկտը գրանցվել է ցուցակում 1981 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 5-րդ նստաշրջանում։