Արդահան
From Wikipedia, the free encyclopedia
Արդահան, Արդահան, Արտան, Արտանի, Արտատաքան Հուր, Քաջատուն, Քաշաց բերդ, Քաջաց ցիխե, Քաջաց քաղաք, Քաջթաքալաքի - Քաղաք Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Արդահան գավառում, հետագայում՝ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Արդահանի գավառում, Կուրի վերին հոսանքի շրջանում մի լայնատարած դաշտի արևելյան ծայրամասում, բարձրաբերձ լեռների ստորոտում, մոտ 1800 մ բարձրության վրա։ Ունի լեռնային ցուրտ կլիմա, ձմեռը տևում է 7-8 ամիս։ Հարավային մասում կա արհեստական լճակ, շրջակայքում՝ կաղնու անտառներ։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Արդահան | ||
Երկիր | Թուրքիա | |
Երկրամաս | Արևելյան ԱնատոլիաԱրդահանի գավառ | |
ԲԾՄ | 1811 մետր | |
Բնակչություն | 41 770 մարդ (2012) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 75000 | |
Ավտոմոբիլային կոդ | 75 | |
Պաշտոնական կայք | ardahan.bel.tr | |
| ||
Փակել