Սրմանց
From Wikipedia, the free encyclopedia
Սրմանց Աբոս, Ապա, Ապոս, Ավոս, Բինգյոլ, Բինգյոլդաղ, Բինգյոլկալա, Բյուրակն, Բյուրակնյան լեռ, Կատար երկրի, Պինկյոլ, Պինկյոլտաղ, Սերմանց — լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում՝ Բյուրական բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում։ Բարձրությունը 3250 մ է։ Զառիթափ լանջերով հրաբխային գոյացում է։ Հյուսիս-արևմտյան լանջի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում է Արաքս գետը։ Կան հնագույն սառցապատման հետքեր, ձնամերձ գոտու բուսատեսակներ։
Արագ փաստեր Սրմանց, Տեսակ ...
Սրմանց | |
---|---|
Տեսակ | լեռ և լեռնաշղթա |
Երկիր | Թուրքիա |
Լեռնաշղթա | Հայկական լեռնաշխարհ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3250 մետր |
Փակել
Հիշատակել է Ստրաբոնը։ Ոմանք նույնացնում են Հայկական Պարի կամ Մասիսների հետ[1]։
Կիպերտի քարտեզում (Բեռլին, 1910 թ.) սխալմամբ այդպես է կոչված Բինգյոլ[2]։