Բյուրեղային ցանց
From Wikipedia, the free encyclopedia
Բյուրեղային ցանց, բյուրեղային վիճակում նյութին հատուկ մասնիկների (ատոմներ, իոններ, մոլեկուլներ) կանոնավոր դասավորությունը, որ բնորոշվում է երեք չափումներում պարբերական կրկնությամբ։ Կազմված է բյուրեղների կառուցվածքը բնութագրող կրկնվող բջիջներից։ Ըստ բյուրեղի համաչափության տարրական բջիջը կարող է լինել շեղանկյուն կամ ուղղանկյուն զուգահեռանիստ, քառանկյուն կամ վեցանկյուն պրիզմա, խորանարդ։ Բյուրեղային ցանցի մաթեմատիկական սխեման, որում պահպանվում են միայն տեղափոխումների երկրաչափական պարամետրերը և ցույց չի տրվում ատոմների կոնկրետ տեղաբաշխումը տվյալ կառուցվածքում, այն կոչվում է տարածական ցանց։ Բյուրեղային ցանցով է պայմանավորված բյուրեղների անիզոտրոպությունը, նիստերի հարթ լինելը, անկյունների կայունությունը և այլ հատկություններ։
Մանրամասն տեղեկատվություն Բրավեյի ցանցերի տեսակները ...
Բրավեյի ցանցերի տեսակները | ||||
---|---|---|---|---|
Պարզ | Չկենտրոնացված | Կողակենտրոնացված | Ծավալակենտրոնացված | Կրկնակի ծավալակենտրոնացված- |
Փակել